Գործակալության աղբյուրները կարծում են, որ Նյու Յորքում Զելենսկին կներկայացնի խաղաղության իր բանաձևը։ Վերջինս 10 կետից բաղկացած ծրագիր է, որը նպատակ ունի կանգնեցնել պատերազմը։
ԱՄՆ-ն չի վարանի պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ՝ ՌԴ-ին զենք մատակարարելու համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը։
Անօդաչուներից մեկն ընկել է «Մոսկվա-Սիթի» գործարար շրջանի երկնաքերերից մեկի վրա։ Դրա հետևանքով վնասվել է երկնաքերի 21-րդ հարկի արտաքին հատվածը։ Տուժածներ չկան։ Մոսկվայի գործարար կենտրոնը հարձակման էր ենթարկվել նաև հուլիսի 30-ի գիշերը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և թուրքական Baykar ընկերությունը պայմանագիր է ստորագրել Ուկրաինայում Bayraktar անօդաչուների վերանորոգման և սպասարկման կենտրոնի կառուցման վերաբերյալ։
Վլադիմիր Պուտինը երկար ժամանակ չի դիմանա Ուկրաինայի դեմ պատերազմին։ Այդ մասին բրազիլական GloboNews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Օգոստոսի 1-ի գիշերը ՌԴ զինված ուժերը, իրանական արտադրության «Shahed» անօդաչուներով, հարվածներ են հասցրել Ուկրաինայի Խարկով քաղաքին։ Այդ մասին հայտնել է Խարկովի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Հուլիսի 31-ի գիշերը ռուսական զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Խարկովին։ Մարզային դատախազության խոսնակ Դմիտրի Չուբենկոյի խոսքով՝ քաղաքի ուղղությամբ С-300-ի հրթիռներն արձակվել են Ռուսաստանի Բելգորոդի մարզի տարածքից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, պատերազմի 522-րդ օրվա արդյունքների վերաբերյալ իր տեսաուղերձում, հայտարարել է, որ ռուսական զորքերը «սնանկացել են մարտի դաշտում», իսկ պատերազմն անցնում է ՌԴ տարածք։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Մոսկվայի գործարար կենտրոնի՝ «Մոսկվա-Սիթի»-ի վրա անօդաչուների գիշերային հարձակման մասին։ Այդ մասին նա գրառում է արել տելեգրամյան իր ալիքում։